Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

12 նոյ 2018 16:18

Այս տարի Ամանորի ծախսերն ավելանալու են 10-15 %-ով.Չի թանկանա միայն բանանը

Այս տարի Ամանորի ծախսերն ավելանալու են 10-15 %-ով.Չի թանկանա միայն բանանը«Այսօր կարտոֆլի մեծածախ վաճառքի գինը 130 դրամ է: Մինչև Երևան է հասնում՝ 200-220 դրամ է դառնում, մի հատ էլ ձյուն դրեց միանգամից գինը կբարձրանա, էլ չասած, որ գարնանը կարտոֆիլ հնարավոր կլինի գնել 300-350 դրամով, ոչ պակաս: Միսն էլ է թանկացել, քանի որ անասնագլխաքանակն է կրճատվել։ Հիմա շուկայում հայտնվել է բելառուսական միս, որը համեմատաբար էժան է, բայց համային առումով լավը չէ»,– այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով գյուղմթերքի շուկայում առկա գնաճին, ասել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ կարտոֆիլի գնաճի վրա ազդել է 3500 հեկտար ցանքատարածքների պակասելը:
Հրաչ Բերբերյանի կարծիքով, այս տարի Ամանորի ծախսերն ավելանալու են 10-15 %-ով՝ նախորդ տարվա համեմատությամբ: Չի թանկանա միայն բանանը:

Հ. Բերբերյանը կոչ է արել Կառավարությանը քաղաքական գործընթացներով տարվելով՝ չմոռանալ գյուղատնտեսության մասին:
Մասնագետի խոսքով՝ գյուղատնտեսության վիճակն անմխիթար է, պատճառը ոլորտում պատահական ծանոթ-բարեկամների հայտնվելն է, ինչը նշանակում է պաշտոնեական դիրքի չարաշահում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր