Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք          Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը. Լևոն Տեր-Պետրոսյան       «Հայրենիքի փրկության շարժման» երթը դեպի Եռաբլուր    

12 նոյ 2018 17:15

Վերջ, քըխ «Հանրապետականին», տնաշեններ, ժողովուրդը «Հայր մեր»-ի փոխարեն «Նիկոլ մեր» է ասում

«Իմ քայլը» պետք է դադարի պետական ռեսուրսը օգտագործել ընտրությունների իրենց ուզած արդյունքը ստանալու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Տնաշեններ, պետք չի ձեզ 85 տոկոս, դուք հո «Նիկոլբաշի» չեք սարքում, իմաստը որն է, եթե մեկ է, ունանալու եք 2/3-ը»,-ասաց Աշոտյանը:

Նա անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ին՝ նշելով, թե իրենք արդեն հեռացել են իշխանությունից. «Մենք մեր սխալ ընկալվածության պատճառով տուժել ենք, գնացել ենք: Վերջ, քըխ «Հանրապետականն» այլևս իշխանության չէ: Եկել է իշխանություն, որն ասում է՝ ավելի լավն եմ, մազեր ունեմ, կապուտաչյա եմ, ուժեղ եմ: Իշխանության կարիքը ընդդիմության մեջ է լինելու:
Եթե Ղարաբաղյան հակամարտության հարցով, Աստված չանի, տոտալ իշխանություն ունեցող մարդուն դեմ տան լուծում, չի կարողանալու ասել՝ ժողովրդի հետ խնդիր եմ ունենալու: Ինքը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ժողովուրդը «Հայր մեր»-ի փոխարեն «Նիկոլ մեր» է ասում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր