Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

13 նոյ 2018 13:35

1400 զորացրված ո՞ր զինծառայողները բնակարան կստանան

1400 զորացրված  ո՞ր զինծառայողները  բնակարան կստանան   Շուրջ 1400 զինծառայող ծառայության ավարտից հետո Պաշտպանության նախարարության կողմից բնակարան կստանա: Այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Այսօր ՊՆ-ի բնակարանային ֆոնդը N թիվ է, որը ստեղծված է 25 տարվա ընթացքում: Այսօր կարիքավորների թվաքանակը համարյա հավասար է այդ թվին: Մոտ 1400 զինծառայողի բնակարանները ծառայողական ֆոնդից փոխանցվելու են մասնավորեցման: Այդ աշխատանքն արդեն իսկ կատարվում է, և մոտ 122 զինծառայող մեկ ամսվա ընթացքում, որպես սեփականություն, ստացել է բնակարան: Ընդ որում, ստանում են նրանք, ովքեր կարիքավոր են»,- ասաց Տոնոյանը: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ իրենք հետևողական են, որպեսզի բնակարանների տրամադրման հարցում պահպանվի արդարությունը: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր