Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չէ դուրս գալ ՕՊԵԿ+-ից          Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում       Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա    

13 նոյ 2018 16:47

Փաշինյանը հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին Ազգային ժողովի միջանցքներում

Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել Ազգային ժողովի միջանցքներում, քանի որ առաջիկա մեկ շաբաթում պատրաստվում է ասուլիս հրավիրել ու բոլոր հարցերին պատասխանել։
«Ինչքան շատ եմ էս ֆորմատներով ձեր հարցերին պատասխանում, էնքան հետաձգվում է ասուլիսը։ Դրա համար ես պլանավորում եմ առաջիկա մի շաբաթվա ընթացքում ասուլիս անել․ խնդրում եմ՝ եկեք, էդ օրը խոսենք», – նշեց Փաշինյանը։
Հանրապետական կուսակցության հայտարարության նախագծում առկա մեղադրանքներին, ըստ որոնց՝ Փաշինյանն է եղել Մարտի 1-ի դեպքերի սադրիչներից մեկը, վարչապետի պաշտոնակատարն այդպես էլ հրաժարվեց պատասխանել ոտքի վրա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր