Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

15 նոյ 2018 20:35

Նեխուրը բուժում է ռևմատիզմը, երիկամները, բարձր ճնշումը և բարձր խոլեստերինը

Նեխուրը հովանոցավորազգիների ընտանիքին պատկանող երկամյա բույս է։ Առավել հայտնի է նեխուր բուրավետը։ Առաջին տարվա ընթացքում զարգանում է խոշոր` մինչև 30-50 սմ երկարությամբ տերևներ ունեցող մերձարմատային վարդակը։ Երկրորդ տարում գոյանում է ուղղաձիգ, սնամեջ, ճյուղավորվող` մինչև 1 մ բարձրությամբ ցողունը։
Ծաղիկները մանր են, սպիտակ, հավաքված վահանաձև մեծ ծաղկաբույլերի մեջ։ Պտուղները մուգ շագանակագույն են, գնդաձև, պարունակում են երկու սերմ։ Ծաղկում է հուլիսին, պտուղը հասունանում է օգոստոսին։
Հայրենիքը Միջերկրական ծովի ափամերձ շրջաններն են, որտեղ հանդիպում է մինչև մեր օրերը բնական պայմաններում։
Այս բույսն աներևակայելի օգտակար է ասթմայի և ռևմատիզմի բուժման համար, այն կարող է նաև լավացնել արյան շրջանառությունը և մարսողությունը:
Նեխուրը չափազանց առողջ բույս է և դուք կարող եք օգտագործել դրա բոլոր մասերը՝ սկսած արմատից, վերջացրած տերևներով: Այն հարուստ է մագնեզիումով, վիտամին K-ով և պարունակում է վիտամին C-ի մեծ քանակություն, բուժում է գրիպը և մրսածությունը:
Նեխուրը խթանում է մարմնում նյութերի փոխանակությանը: Այն նաև հարուստ է ճարպով, վիտամիններով և հանքային նյութերով: Արմատը պարունակում է ճարպ, շաքարավազ և այլն:
Օգտակար է բազմաթիվ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են ռևմատիզմը, հոդերի ցավը, երիկամների և միզուղիների խնդիրները, միզապարկում քարերի և շաքարի պարունակությունը, ցելյուլիտը, գիրությունը, ասթման, թոքերի գրգռումը, նյարդային հիվանդությունները։
Բացի այդ՝ նեխուրը կարևոր դեր է կատարում մարմնի ավելցուկային հեղուկներից լիցքաթափման համար, նեխուրը շատ կարևոր է նաև սրտանոթային հիվանդություննների ժամանակ:
Նեխուրը կարգավորում է արյան բարձր ճնշումը, խոլեստերինը և կարող է հեռացնել մարմնից տոքսինները: Այն գերազանց միջոց է լյարդի և լեղապարկի բուժման համար, եթե առկա են բարդություններ: Քանի որ այն ունակ է կարգավորելու արյան բարձր ճնշումը, նեխուրը խորհուրդ է տրվում դիաբետիկներին. այն կարգավորում է արյան քանակը:
Նեխուրի հյութ
Բաղադրիչներ
1 նեխուրի արմատ
3 գազար
1 ճակնդեղ
1 վայրի ստեղպղին
2 լիտր ջուր
Պատրաստման եղանակը
Մաքրել նեխուրի արմատը, գազարը, ճակնդեղը և վայրի ստեպղինը և քերիչով քերել: Ավելացնել նախապես եռացրած ջուր և խառնուրդը թողնել ամբողջ գիշեր: Հաջորդ օրը քամիչով քամել հեղուկը և խմել այն դատարկ ստամոքսին, որովհետև այդ կերպ դուք կարող եք ձեռք բերել հնարավորինս շատ օգուտներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր