«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը          Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 նոյ 2018 18:15

Ադրբեջանը Ֆրանսիային բողոքի նոտա է հղել Բակո Սահակյանի այցի առնչությամբ

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան: 
Նա մանրամասնել է, որ Բաքվի քայլը պայմանավորված է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա կատարած այցով:
«Մենք գտնում ենք, որ Ֆրանսիայի տվյալ քայլը հարցականի տակ է դնում այդ երկրի օբյեկտիվությունն ու անկանխակալությունը: Այս առնչությամբ Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին»,-ասել է Աբդուլաևան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր