Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

20 նոյ 2018 13:18

Նա, ով ձեզ ասել է՝ ապրիլյան պատերազմում պարտվել ենք, դավաճանություն է արել

«Ժողովուրդ ջան, ով ձեզ ասել է, որ Հայաստանն ու Արցախը ապրիլյան պատերազմում պարտվել են, նա ուղղակի ոչ միայն խաբել է, այլ նաեւ դավաճանություն է արել հենց Արցախի, Հայաստանի եւ այն սպաների ու զինվորների նկատմամբ, որոնք իրենց կյանքով են հատուցել Հայաստանի ու Արցախի քաղաքացիների անվտանգությանը: Սա դավաճանություն է Ռոբերտ Աբաջյանի եւ նրա զինակից ընկերների ու սպաների նկատմամբ: Ինչպես կարել է մի երկիր, որը հաղթել է ապրիլյան պատերազմում, ասել, որ պարտվել ենք: Մենք 12 մլն հա պահել ենք, որեւէ արցախյան բնակավայր ադրբեջանցին չի մտել: Ադրբեջանն ու Ալիեւը ֆիասկո են ապրել: Հարյուրավոր տանկերը, որ բերել էր, որեւէ մեկն իր նպատակին չի ծառայել:
Բոլորս ընդունում ենք, որ 1992-1994 թվականներին մենք հաղթել ենք, բայց մենք այդ ժամանակ Շահումյանն ու Գետաշենը տվել ենք, էդպես է ստացվել: Հիմա ի՞նչ կանգնենք ասենք, որ քանի որ Գետաշենն ու Շահումյանը կորցրել ենք, ուրեմն 1994 թվականի պատերազմում պարտվե՞լ ենք: Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական  կարճատեսություն եւ դիվերսիա Հայաստանի ու Արցախի նկատմամբ»,-Facebook-ի իր էջի ուղիղ եթերում  նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ֆեյսբուքի իր էջում մեկնաբանություններին, թե ինքը խոսում է անվտանգությունից, սակայն ՀՀԿ-ի իշխանության ժամանակ 800 հա կարցրել ենք եւ պարտվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր