Այդ մեծ-մեծ խոսողներին պետք է «տուշոնկեքը» տալ ու ասել՝ դա կեր ու ապրի. Փաշինյանը գոհ չէ
«Ես ինքս ուտելիքից գոհ չեմ, քանի անգամ գնացել եմ դիրքեր, ասել եմ, որ սարսափելի է: Այդ խնդրով զբաղվել ենք, զբաղվում ենք և պետք է զբաղվենք, բայց պետք է հասկանանք, որ մեկ օրում այդ ծավալի հարցերը չեն կարգավորվի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ զինծառայողների ներքնաշորերի հետ կապված մեխանիզմի փոփոխություն ևս իրականացվում է:
«Այո, այստեղ խնդիրներ ունենք: Եվ ոչ միայն այստեղ: Մարդիկ կան, ովքեր մեծ-մեծ խոսում են, պետք է նրանց այդ «տուշոնկաները» տալ, ասել՝ կեր և քարոզարշավն արա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: