«Մարտի 1»-ի թիվ 1 պատասխանատուն Սերժ Սարգսյանն է․ Փաշինյանի մոտեցումը չի փոխվել

Մեր հարցի կոնտեքստում Փաշինյանն անդրադարձավ իրենց իշխանությանն ուղղվող այն մեղադրանքներին, որ հեղափոխության կազմակերպիչները Միքայել Մինասյանն ու Սերժ Սարգսյանն են, ինչի առթիվ Փաշինյանն ասաց․-«Գիտե՞ք այսպիսի բան ասողը հարգանք չունի սեփական երկրի և ժողովրդի նկատմամբ։ Այսինքն այն միլիոնավոր մարդիկ «մարիոնետներ» էին հա՞, նրանք չեն հասկացել ինչ են արել, ավելի անհարգալից վերաբերմունք սեփական ժողովրդի նկտմամբ հնարավոր չէ պատկերացնել»։
Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով մեր հարցում տեղ գտած իր ելույթից մեջբերմանը` նշեց․-«Ես քաղաքական մակարդակում շատ հայտարարություններ եմ արել, հիմա պատկերացնում եք, ես վերցնեմ 1991թ․-ից հոդվածներս բացելով գամ, ասեմ սրա մասին մի բան եմ գրել ու զանգեմ ասեմ բռնեք։ Իսկ Սերժ Սարգսյանի նկատմամբ իմ վերաբերունքը չի փոխվել, իմ քաղաքական գնահատականները շարունակվում են մնալ նույնը, հենց Ձեր մեջբերումը նշանակում է, որ քննությունը ընթանում է ճիշտ ուղղությամբ, և հենց Ձեր մեջբերման մեջ կային նրբություններ, որոնք դրա մասին են վկայում»։