«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

20 նոյ 2018 17:40

Փետրվարի 1-ից էլէներգիայի սակագինը հնարավոր է իջեցնել

Մենք ունենք ռեզերվներ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի իջեցնելու մասով, և եթե հայթայթվեն այդ գումարները, 3-ից 3,5 դրամով հնարավոր է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, որը 8%-ի սահմաններում 39,9 դրամ է միջին սակագնի պայմաններում: Այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԺ-ում ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ իջեցման հիմքում դրված են այն գործողությունները, որոնք պետք է անի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և ՀԾԿՀ-ն, որոնք էլ պետք է բանակցեն և՛ արտադրող կայանների, և՛ բնական մենաշնորհ ունեցող ընկերության հետ, որպեսզի կարողանան ռեզերվները տեղագրեն: Իսկ մինչ այդ Մելքումյանն առանձին-առանձին անդրադարձավ այն ռեզերվներին, որտեղից կարելի է հայթայթել գումարները և նկատեց, որ իջեցման ռեզերվները պետք է փնտրել ոչ միայն ՀԷՑ-ում, այլև ամբողջ շղթան պետք է դիտարկեն, այսինքն՝ արտադրող կայանները նույնպես: Մելքումյանը նախ նշեց, որ ՀԷՑ-ը 39,9 դրամով է միջին սակագին սահմանել, իսկ միջինը արտադրող կայաններից գնում է 21,6 դրամով: «Պետք է տեսնել, թե որքանով է տրամաբանական, և դրա մեջ է շատ բան թաքնված, այսինքն՝ հիմնական ռեզերվը 21,6-ի մեջ է»,-ասաց նա և նկատեց, որ պետական սեփականություն հանդիսացող 2 կայանները՝ Ատոմակայանը և ՋԷԿ-ը, բաշխման ամբողջ ծավալի 55%-ն են կազմում: «Հարց եմ ուղղում՝ որքա՞ն է շահութաբերությունը՝ 10%, որից պետբյուջեն շահաբաժին չի ստացել, այսինքն՝ մենք պետք է ծախսերի, չասեմ, կոշտ, բայց ռեալ օպտիմալացում իրականացնենք, պետությունը լավ բիզնես չի կարողանում կառավարի»,-ասաց նա և հուշեց, որ ատոմակայանի ռեսուրսի երկարացման աշխատանքներ են իրականացվում, և հաջողվել է 25 մեգավատի լրացուցիչ ռեզերվ բացահայտել: Մելքումյանը նշեց, որ 5 դրամ իջեցնելու համար 27 մլն դրամ է անհրաժեշտ: Երկրորդ կարևոր ռեզերվներից նա համարեց Իրան-Հայաստան գազամուղից ստացված ծավալների ավելացումը, որն արդեն 515-520 միլիոն խմ մետրի է հասնում: Երրորդ ռեզերվը, ըստ նրա, ՀԷՑ-ի շահութաբերությանն է վերաբերում, որը հիմա 14% է կազմում: Մելքումյանը նշեց, որ հանձնաժողովը գտնում է, որ շահութաբերությունը պետք է 14-ից 12-ի իջեցվի: Հանձնաժողովի նախագահը նաև կարևորեց մեկ այլ ռեզերվ, որը վերաբերում է կորուստներին: Ըստ նրա՝ այսօր փաստացի սակագնի մեջ այն հաշվարկված է 11, 3 տոկոս, մինչդեռ փաստացի 9,4 % է կազմում, և 2020թ. համար հաշվարկվել է նվազեցնել և հասցնել 7,5%: «Այսինքն՝ հիմա պետք է հասնել արագ կորստի նվազմանը, որը սակագնի մեջ պետք է արտահայտվի, ինչո՞ւ պետք է փաստացի քիչ լինի, մեկ տոկոսը 2 մլրդից պակաս չի, սխալ մեթոդաբանություն է, և պետք է հետամուտ լինել խնդրին, որ արծարծվի»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր