Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

21 նոյ 2018 11:43

Հագեցած ինտիմ կյանքը թուլացնում է տղամարդու իմունային համակարգը

Հագեցած ինտիմ կյանքը թուլացնում է տղամարդու իմունային համակարգըԱշխարհի կենսաբանները պարզվել են, որ հագեցած ինտիմ կյանքը իրականում թուլացնում է տղամարդու իմունային համակարգը:

Մոնաշի համալսարանի առաջատար մասնագետ բժիշկ Դամիան Դաուլինգը և Արևմտյան Ավստրալիայի համալսարանի պրոֆեսոր Լի Սիմոնսը փորձ են իրականացրել դաշտային ծղրիդների վրա և բացահայտել են անքակտելի կապ սպերմայի արտադրման և արուի առողջության միջև: Համենայնդեպս, այս կենդանիների արուների դեպքում շատ դժվարացել է բարձրորակ սերմի արտադրությունը: Ողջ էներգիան ուղղորդելով սեռական հարաբերությանը՝ նրանք տանջանքների են դատապարտել իրենց օրգանիզմի մյուս համակարգերը, և առաջին հերթին` իմունային համակարգը: Հեղինակները հավաստիացնում են, որ սպերմատոզոիդի ինտենսիվ արտադրման դեպքում տղամարդու օրգանիզմը հատկապես խոցելի է դառնում բակտերիալ ինֆեկցիաների նկատմամբ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ժամանակակից տղամարդը նման է դաշտային ծղրիդին, գինտնականներն ասել են, որ նրանց բիոմեխանզմները նույնն են՝ առաջարկելով տղամարդկանց վերանայել իրենց վերաբերմունքը սեքսի հանդեպ:
«Տղմարդիկ ստիպված են լինում գումար վճարել սիրո համար: Սեքսից հետո նրանց օրգանիզմում ավելանում է բակտերիալ վարակների առաջացման հավանականությունը: Մեր հետազոտություններն, իհարկե, ձեռնոց են նետում սեքսի մասին ավանդական պատկերացումներին, բայց իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, և սպերմայի արտադրությունը տղաների վրա այնդքան էլ էժան չի նստում»,- նշում է բժիշկ Դաուլինգը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր