Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

21 նոյ 2018 18:35

Ինքնաթիռի վրաերթի ենթարկված հայն ուներ Հայաստան վերադարձի վկայական․ ԱԳՆ-ն մանրամասնում է. տեսանյութ

Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում, ինչպես արդեն հայտնել ենք, ուղևորատար «Բոինգ-737» ինքնաթիռը թռիչքի պահին մահացու հարվածել է ազգությամբ հայ մի տղամարդու։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը 24News-ի հետ զրույցում հաստատել է, որ «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վրաերթի ենթարկված անձը ՀՀ քաղաքացի է։ Ըստ ԱԳՆ խոսնակի՝ քաղաքացին ուներ Հայաստան վերադարձի վկայական։
«Դա տրվում է տարբեր պայմաններում։ Պարտադիր չէ, որ նա արտաքսված լինի։ Հնարավոր է՝ անձնագիրն է կորցրել կամ այլ բան։ Քաղաքացին «տրանզիտով» է հատնվել Մոսկվայում»,- ասել է Աննա Նաղդալյանը։
Մամուլի խոսնակը նաև նշել է, որ ԱԳՆ դեռևս պատասխան չի ստացել Մադրիդի դեսպանությունից, թե ինչու է քաղաքացուն տրվել Հայաստան վերադարձի վկայական։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպանության ֆեյսբուքյան էջում ևս տեղեկատվություն է հրապարակվել, որով հաստատվում էր 1993 թվականին ծնված Ա․ Գ․ Եփրեմյանի մահը, որը տեղի է ունեցել «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա։
Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև ՌԴ քննչական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ դեռևս հայտնի չէ՝ ինչպե՞ս է ՀՀ քաղաքացին հայտնվել թռիչքուղում։
ՌԴ քննչական կոմիտեն նաև հաստատել է, որ զոհը Հայաստանի քաղաքացի է, հայրենիք է արտաքսվել Մադրիդից։ Ըստ ամենայնի՝ նրան հարվածել է դեպի Աթենք չվերթ իրականացնող ինքնաթիռը։ Վերջինիս անձնակազմը հայտնել էր, որ ինքնաթիռը բախվել է ինչ-որ կենդանու։
ՌԴ Քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութում երևում են դեպքի վայրն ու մահացածի իրերը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր