Մեղրով պատրաստված շամպունը կօգնի ազատվել մազերի հետ կապված խնդիրներից          Օկուպացված Արցախում բնակեցվել են 8 հազար ադրբեջանցիներ. Ալիևը մտադիր է մինչև տարևերջ բնակեցնել 20 հազար մարդ       Ողբերգական դեպք Սյունիքում. ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց, 4-ամյա աղջնակը մահացել է    

22 նոյ 2018 10:02

Հրահանգված է բոլորին. Ընտրարշավը՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի անվան շուրջ. «Փաստ»

Հրահանգված է բոլորին. Ընտրարշավը՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի անվան շուրջ. «Փաստ»«Փաստ» թերթի տեղեկություններով, «Իմ քայլը» դաշինքը առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը տեղերում անցկացնելու է խիստ համամասնական սկզբունքով:
«Հարցն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար չափազանց անկարևոր է, թե տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներից ով ինչքան ձայն կհավաքի. առաջնայինը դաշինքի ստացած տոկոսներն են: Մյուս կողմից, նա հիանալի գիտակցում է, որ նշյալ թեկնածուների գերակշիռ մեծամասնությունը ինքնուրույն հազիվ թե շոշափելի քվեներ ստանա, իսկ դա կարող է մեծապես նվազեցնել դաշինքի ստացած տոկոսները, և որ իրենց հաջողության միակ գրավականը իր անձն է:

Ուստի, մեր տեղեկություններով, հրահանգված է բոլորին՝ իրենց քարոզարշավն անցկացնել բացառապես Նիկոլ Փաշինյանի անվան միջոցով: Մեխանիզմը հետևյալն է. ընտրողներին ուղղակի տեղեկացնել, որ «Նիկոլի քվեաթերթիկը» թիվ այսինչն է, միայն դրանից հետո հավելել, որ երկրորդ էջում նշումի տեղ կա, եթե նեղություն չէ, մի նշան դրեք այնտեղ այս կամ այն թեկնածուի օգտին:
Ավելին, մեր տեղեկություններով, դաշինքի կենտրոնական շտաբում հետևելու են բոլոր թեկնածուների ամեն մի քայլին, ամեն մի շարժին, ամեն մի խոսքին: Տարածքային թեկնածուներին նաև հրահանգված է նախընտրական քարոզչական բուկլետների մեջ անպայման զետեղել Նիկոլ Փաշինյանի նկարը՝ եթե ոչ առաջին էջում՝ թեկնածուի նկարի հետ, ապա առնվազն հաջորդ իսկ էջի ամենավերևում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր