Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

22 նոյ 2018 18:30

Բնակիչը հիվանդանոց է դիմել՝ դանակը գլխի մեջ. լուսանկար

ՀԱՀ-ում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ Քեյփթաունից ոչ հեռու գտնվող հիվանդանոց հեծանիվով եկել է մի տղամարդ։ Նրա գլխին՝ քունքի շրջանում, երևացել է դանակի պոչը։ Տղամարդը մոտեցել է հերթապահ բուժքրոջը և հարգալից հարցրել, թե ազատ բժիշկ կա արդյոք, որ կարող է իրեն հետազոտել։
Ավելի ուշ պարզ է դարձել, որ 34-ամյա Շոն Ուեյնը, որ հայտնի սուշի բարի մենեջերն է, սովորականի պես աշխատանքի է գնացել հեծանիվով։ Անսպասելիորեն նրա վրա հարձակվել են՝ փորձելով խլել հեծանիվը։ Շոնը դիմադրել է․ կողոպտիչներից մեկը դանակահարել է նրան․ դանակի 15 սմ երկարությամբ շեղբը ամբողջովին խրվել է գլխի մեջ։ Հանցագործը փախել է։
Ուեյնը նստել է հեծանիվը և գնացել հիվանդանոց։ Նա իրեն այնպես է պահել, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել։ Շոնի ըկերներն ասում են, որ նա միշտ էլ այդպես հանգիստ է և զուսպ։ Երբ նրան տեսնում է հերթապահ բժիշկը, հասկանում է, որ անմիջապես պետք է վիրահատել, բայց տեղում համապատասխան մասնագետներ չկային, շտապօգնության բրիգադ կանչելը նշանակում էր ժամանակի կորդուստ, իսկ Քեյփթաուն հասնելու համար բավականին ժամանակ էր պետք, և Շոնը այդ ընթացքում արյուն կկորցներ։ Կինն անմիջապես նրան նստեցնում է իր ավտոմեքենան, որպեսզի տանի ուրիշ հիվանդանոց։ Շոնը համաձայում է և հարգալից հարցնում, թե կարող են արդյոք հեծանիվը նույնպես վերցնել։
Բարեբախատաբար, Շոնի վիրահատությունն անցնում է բարեհաջող,այժմ նա վերականգնողական կենտրոնում է։
Ոստիկանությունն այժմ փնտրում է հանցագործներին։
Բնակիչը հիվանդանոց է դիմել՝ դանակը գլխի մեջ. լուսանկար

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր