Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

24 նոյ 2018 20:45

9 ժամ 25 րոպե և 37,5 կմ. Նիկոլ Փաշինյանի համաերևանյան քայլարշավը

 
Ավարտվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համաերևանյան երթը Հանրապետության հրապարակում: Մարդիկ վանկարկում էին «Նիկո՛լ, վարչապե՛տ»:
Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին՝ այսօրվա քայլարշավը որակելով որպես «աննախադեպ», Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ «ամենատևականը և ամենաերկարը»:
«Հպարտանում եմ բոլորովդ: Մեր երթը տևեց ուղիղ 9 ժամ 25 րոպե և 37,5 կիլոմետր»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իրենք այդ քայլով ի ցույց դրեցին, որ «մեր կամքը ամուր է քարից էլ, և մեր ոգին հանձնվել չգիտի»:
«Մենք ժողովրդի իշխանությամբ Հայաստանը կառաջնորդենք դեպի ազատություն, զարգացում, երջանկություն այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովուրդը դա կցանկանա, իսկ այսօր մենք տեսանք հազարավոր քաղաքացիների, հազարավոր քաղաքացիների ողջունեցինք, հազարավոր քաղաքացիների աչքերի մեջ նայեցինք»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր