Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

26 նոյ 2018 11:00

Ուկրաինայի զինված ուժերը լիակատար մարտական պատրաստության են բերվել.60 օրով ռազմական դրություն է սահմանվել

Ուկրաինայի զինված ուժերը լիակատար մարտական պատրաստության են բերվել.60 օրով ռազմական դրություն է սահմանվելՈւկրաինայի զինված ուժերի միավորումներն ու զորամասերը Գլխավոր շտաբի պետի որոշմամբ «լիակատար» մարտական պատրաստության վիճակի են բերված: Նոյեմբերի 26-ին այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ռազմական դրության իրավական ռեժիմի սահմանման վերաբերյալ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) որոշման հիման վրա Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետը – զինված ուժերի գլխավոր հրամանատարը հրաման է տվել Ուկրաինայի զինված ուժերի միավորումներն ու զորամասերը «լիակատար» մարտական պատրաստության բերելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:


ԱԱՊԽ-ի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը նոյեմբերի լույս 26-ի գիշերը Կերչի նեղուցում ստեղծված իրադրության պատճառով հրապարակել է երկրում 60 օր ժամկետով ռազմական դրություն սահմանելու Ուկրաինայի նախագահի հավանությանն արժանացած նախաձեռնությունը: Այժմ այն որպես օրինագիծ պետք է քննարկի Գերագույն ռադան, որը, խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիի խոսքով՝ նիստ կգումարի նոյեմբերի 26-ին Երեւանի ժամանակով 18:00-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր