Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

26 նոյ 2018 13:01

Հրահանգ՝ Մոսկվայից.Ի՞նչ փակագծեր կբացի Քոչարյանը հատուկ շուքով նիստին

Հրահանգ՝ Մոսկվայից.Ի՞նչ փակագծեր կբացի Քոչարյանը հատուկ շուքով նիստինԱռաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին` նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը: Այս միջոցառումն, ըստ ամենայնի, շատ ավելի լուրջ իրադարձություն կդառնա, քան կարելի էր սպասել հայ-ռուսական դիսկուսիոն ակումբի նիստից:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Մոսկվայից հրահանգել են հատուկ շուքով և ներկայացուցչական կազմով անցկացնել այդ միջոցառումը։
Հրավերներ են հղվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ գործող նախագահին:

168 ժամի տեղեկություններով, հատուկ հրավեր է ուղարկվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով ընդունել է հրավերը և դեկտեմբերի 1-ին պատրաստվում է ելույթ ունենալ ակումբի նիստին:
Այս տեղեկությունը հատկապես հետաքրքրական է այն տեսանկյունից, որ ակումբի նիստի երկրորդ օրն ամբողջությամբ նվիրված է լինելու ղարաբաղյան հարցի կարգավորման հեռանկարին և առկա մարտահրավերներին: Ի՞նչ փակագծեր կբացի Քոչարյանը: Եվ կբացի՞ արդյոք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր