Տեղ գյուղի վերջնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա զոհ          Հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի տներից մեկում, կանխվել է կրակի տարածումը դեպի հարակից տուն       Արարատի մարզում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt»-ը և «Mercedes»-ը, կան տուժածներ    

26 նոյ 2018 15:37

Թաղային հեղինակությունները, ՀՀԿ «տասովչիկները» մերժել են ՀՀԿ-ին

Թաղային հեղինակությունները, ՀՀԿ «տասովչիկները» մերժել են ՀՀԿ-ինԱյսօրվանից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչները սկսել են հանդիպումները  ընտրողների հետ։ Ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերից միայն ՀՀԿ-ն է, որ մարզային այցեր չի կատարել։ Կուսակցության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ քարոզարշավը հիմնականում կիրականացնեն մամուլի միջոցով։
Հասկանալի է, որ ապրիլյան զարգացումներից հետո ՀՀԿ-ականները դժվար թե «դուխ» ունենային հայտնվելու քաղաքացիների առաջ։ Այն բացահայտումները, որոնք տեղի ունեցան անցնող ամիսների ընթացքում վկայությունն էր այն բանի, որ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երկիրը կործանման է տարել։
Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին  ՀՀԿ-ն կանգնել է ընտրության առաջ։ Նախկինում ստիպողաբար հրապարակներ լցնող ՀՀԿ-ականները Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով փորձել է հերթական անգամ հույսը դնել թաղային հեղինակությունների, իրենց տարիներ շարունակ «արջի» ծառայություններ մատուցողների վրա, սակայն մերժում են ստացել։ Մեզ հայտնի է դարձել, որ ՀՀԿ «տասովչիկները» փոխանցել են, որ մտահոգված չեն, եւ չեն ցանկանում զրկվել ազատությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր