«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

27 նոյ 2018 20:08

6 գործոն, որոնք խանգարում են հղիանալուն

1. Տարիք
Տարիքը հիմնական գործոնն է: Կլիմաքսի շրջանում, որը լինում է 45-50 տարեկանում, կնոջ մոտ դադարում է օվուլյացիան, ինչից հետո էլ հնարավոր չի լինում հղիանալ:
2. Գինեկոլոգիական հիվանդություններ
Արգանդի միոմա, էնդոմետրիոզ, պոլիկիստոզ ձվարանների սինդրոմ. բոլոր այս հիվանդությունները բացասաբար են ազդում հղիանալու ունակության վրա, անգամ կարող են բերել անպտղության:
3. Չափից դուրս մեծ ֆիզիկական ակտիվություն
Սպորտով զբաղվելն, իհարկե, լավ է, խոսքը վերաբերում է չափն անցնելուն: Մաշկի տակ գտնվող ճարպային շերտը հանդիսանում է սեռական հորմոնների սինթեզի օրրան, ուստի այդ ճարպային շերտի շատ բարակ լինելը հանգեցնում է էստրոգենի արտադրության կրճատման և խանգարում հղիանալուն:
4. Ճարպակալում
Մեծ ճարպային կուտակումները նույնպես խափանում են կնոջ վերարտադրողական ֆունկցիան և խանգարում հղիանալուն:
5. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները բերում են վերարտադրողական համակարգի օրգանների բորբոքման՝ հանգեցնելով անպտղության:
6. Վատ սովորություններ
Ծխելն ու ալկոհոլի չարաշահումը նույնպես բացասաբար են ազդում հղիանալու ունակության վրա: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ անպտղության դեպքերի 13%-ը պայմանավորված է ծխելով, իսկ ալկոհոլը մեծացնում է օվուլյացիայի խախտման ռիսկը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր