Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում       ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրшվունքների կտրուկ վատթшրացմшն իրավիճակը    

28 նոյ 2018 13:59

Քոչարյանի գործն անաչառ չի քննվում.. Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկ են պահանջում

 Քոչարյանի գործն անաչառ չի քննվում.. Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկ են պահանջումՎերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննության նիստում այսօր քննվել է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Քոչարյանի պաշտպանները գտնում են, որ Քոչարյանի գործով դատական նիստը ղեկավարող դատավոր Ռուբեն Մխիթարյանը պետք է ինքնաբացարկ հայտնի:
Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչու են նման միջնորդությամբ հանդես եկել: Նա ասաց, որ մամուլից տեղեկացել են, որ Վերքաննիչ դատարանում վիճակահանություն է տեղի ունեցել, որի ընթացքում որոշվել է, թե որ դատավորը պետք է քննի այս գործը:

"Վիճակահանություն որպես այդպիսին օրենքով նախատեսված չէ: Մենք ուզեցինք ճշտել դատավորից՝ իրո՞ք դա այդպես է, իրո՞ք վիճակահանություն տեղի է ունեցել, թե ոչ, դատավորը հաստատեց երեկվա դատական նիստին, որ եղել է վիճակահանություն: Այդ ժամանակ մենք միջնորդեցինք, որ դատավորը ներկայացնի այդ վիճակահանություն գործողության արձանագրությունը: Դատավորը ընդմիջում հայտարարեց, հեռացավ, վերադարձավ, ասաց, որ այդպիսի արձանագրություն չկա: Նա լրացուցիչ բացատրություններ տվեց՝ դրանով էլ ավելի մեծ անորոշություն մտցնելով: Առաջարկեց մեզ այդ ամենը պարզել դատարանի նախագահի պաշտոնակատարից, ինչը փորձեցինք անել: Դատարանի նախագահի պաշտոնակատարի պատասխանից բխեց, որ վիճակահանություն իրոք եղել է, վիճակահանության արձանագրություն չկա, դրա հետ միասին գրեց, որ որոշվել է պատահականությամբ և դատավորների ծանրաբեռնվածության սկզբունքի հիման վրա: Դրանք իրար հետ հակասության մեջ են, եթե պատահականության սկզբունքով է որոշվել, ուրեմն ծանրաբեռնվածությունը չէր կարող հաշվի առնվել”,- ասաց Ալումյանը:
Նա մանրամասնեց, որ իրենք նկատի ունեն Եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածի առաջին կետը, որը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի իր գործը քննի օրենքի հիման վրա ստեղծված դատարանը: «Եվ մենք ցույց տվեցինք այսօր դատարանին, որ չկա այնպիսի օրենք, որը նախատեսած լիներ այն ընթացակարգը, որը տվյալ գործով կիրառվել է”,- ասաց նա:
Փաստաբանը կասկած հայտնեց, որ Քոչարյանի գործն անաչառ չի քննվում: "Թատրոնը սկսվում է կախիչից, երբ վերարկուդ հանում ու կախում ես: Եթե այս գործի քննությունը սկսվել է օրենքի կոպիտ խախտմամբ, մենք որևէ ակնկալիք չունենք, որ գործի ավարտը կարող է լինել օրինական: Դրա համար էլ մենք որոշեցինք դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել”,- հավելեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր