Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

29 նոյ 2018 15:54

Մահացել է ճարտարապետ Գառնիկ Շախկյանը

Մահացել է ճարտարապետ Գառնիկ Շախկյանը Նոյեմբերի 29-ին 82 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց ճարտարապետության դոկտոր, պրոֆ., Հանրագիտարանի ավագ գիտական խմբագիր Գառնիկ Սմբատի Շախկյանը:
 
Շախկյանը հայ մտավորականի տիպիկ կերպար էր՝ իր աշխատասիրությամբ, պրպտող մտքի խորությամբ, բազմազբաղ առօրյայով և մարդկանց օգտակար լինելու պատրաստակամությամբ բացառիկ անձնավորություն:
 
Իր բուն ճարտարապետական հետաքրքրություններից բացի նա եռանդ չխնայեց նաև իր մեծ հայրենակցի՝ Հովհաննես Թումանյանի տոհմի ու ընտանիքի, ստեղծագործությունների առանձին հարցերի ուսումնասիրության գործում և շատ օգտակար բացահայտումներ արեց: Նա նաև «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի նախաձեռնողներից ու ակտիվ աշխատակիցներից էր: Շախկյանը իր հայրենի Շնողի արժանավոր զավակներից էր, Շնողի պատվավոր քաղաքացի:
 
Գառնիկ Շախկյանը բարի հիշատակ է թողել մեր և բազմաթիվ ընկերների, հայրենակիցների ու ծանոթների շրջանում: 
 
Հիշատակն արդարոց՝ օրհնությամբ եղիցի:  
 
Հոգեհանգիստը՝ նոյեմբերի 30-ին, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 1-ին ժամը 1300-ին, Ալավերդու շրջանի Շնող գյուղում:
 
«Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»
«Շնող» հայրենակցական ընկերություն  
29.11.18

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր