Երևանում, հայրը տանից գողացել է 42 մլն դրամ գումար և թողել է նամակ. «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»          Երևանում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենաները       Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն    

29 նոյ 2018 20:50

Գիտնականները զգուշացնում են խռմփոցի մահացու վտանգավորության մասին

Գիտնականները զգուշացնում են խռմփոցի մահացու վտանգավորության մասինԻնչպես նշում է Eurek Alert-ը, տղամարդկանց օրգանիզմը օդի պակասին ավելի երկար է դիմանում, քան կանանց օրգանիզմը։ Գիտնականների կարծիքով՝ ընդամենը մի քանի տարվա ընթացքում խռմփացնող կանայք կարող են սրտի հետ կապված խնդիրներ ունենալ:
Խռմփոցը չբուժելու դեպքում այն կարող է վերածվել վտանգավոր հիվանդության՝ օբստրուկտիվ ապնոեի, որի դեպքում քնած մարդու մոտ պարբերաբար լինում է շնչառության կանգ, ինչը հանգեցնում է թթվածնային քաղցի: Այսպիսի պայմաններում մեծանում են մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկերը՝ սրտամկանի ինֆարկտ, շաքարային դիաբետ, հիպերտոնիկ հիվանդություն և որ ամենավտանգավորն է՝ հանկարծամահություն քնած ժամանակ:
Բացի վերոնշված վտանգավոր բարդություններից, քնի նման խանգարումը չի թողնում, որ օրգանիզմը լիարժեք հանգստանա և նման մարդկանց մոտ առաջանում է քնի դեֆիցիտ և դրանով պայմանավորված՝ խրոնիական հոգնածություն, քնկոտություն, հիշողության անկում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր