Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք          «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել       Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 դեկ 2018 16:50

Մեզ ասովի ոչ մի հատիկ ձայն անհրաժեշտ չէ. Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների հետ ուղևորվել է Քաջարան, որտեղ հանդիպել է քաղաքացիների հետ և ելույթ ունեցել.

«Հայաստանում 1999թ. ընտրությունները հանած՝ դեռ տեղի չեն ունեցել ընտրություններ, որ ժողովրդի կամքը հստակ արտահայտվի: Մենք ասում ենք, որ ՀՀ -ում մեր անելիքն աշխատանքի խրախուսումն է, մենք պաշտպանելու ենք բոլո ներդրումները՝ խոշոր, թե մանր, մեծ, թե փոքր: Մենք խրախուսելու ենք նոր աշխատատեղերի բացումը: Մենք թույլ չենք տա, որ ՀՀ-ի քաղաքացուն պարտադրեն կամ հարկադրեն որևէ ընտրության: Անցել են այն ժամանակները, երբ գործարանատերերը, տնօրենները, քաղաքապետերը ՀՀ քաղաքացուն պիտի ասեն, թե նա ում ընտրի: Մեզ ասովի ոչ մի հատիկ ձայն անհրաժեշտ չէ: Մեզ հարկավոր է ՀՀ ազատ, ինքնիշխան քաղաքացու ձայնը»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք ցանկանում են, որ ՀՀ-ում հանքարդյունաբերության դերը նվազի.

«ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի չափանիշները պետք է համապատասխանի այն չափանիշներին, որոնք գործում են Գերմանիայում, մենք պետք է համապատասխանենք միջազգային չափորոշիչներին: Հայաստանում պետք է ձուլարաններ ստեղծվեն, մետաղից պատրաստի ապրանքներ ստեղծվեն և այդ պատրաստի ապրանքը նոր արտահանվի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր