Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին          ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքները       «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները    

01 դեկ 2018 18:50

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար այս տարի չի ընտրվի

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները դաշինքի դեկտեմբերի 6-ի վեհաժողովում նոր գլխավոր քարտուղար չեն ընտրի: Այդ մասին rbc-ին ասել է ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը: Իսկ քանի որ այս տարի ՀԱՊԿ ղեկավարների այլ հանդիպում նախատեսված չէ, մինչեւ 2019 թ. կազմակերպության նոր գլխավոր քարտուղար չի ընտրվի:
«Գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվի: Օրակարգն արդեն ուղարկվել է Սանկտ Պետերբուրգի հանդիպման բոլոր մասնակիցներին», ասել է Արսեն Գասպարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր