Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

03 դեկ 2018 10:35

Գլոբալ տաքացման հետևանքով սողունների չափի մեծացում և կաթնասունների քանակի կրճատում կարող է տեղի ունենալ

Գլոբալ տաքացման հետևանքով սողունների չափի մեծացում և կաթնասունների քանակի կրճատում կարող է տեղի ունենալԱմերիկացի հետազոտողների պնդմամբ՝ մեր մոլորակի կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել սողունների չափերի զգալի աճին, իսկ կաթնասունները, ընդհակառակը, կդառնան ավելի փոքր:
Հենց այսպես են դեպքերը Երկրի վրա զարգացել 55 միլիոն տարի առաջ, կարծում են ամերիկացի հետազոտողները`ուսումնասիրելով կենդանիների, սողունների և կլիմայի փոփոխության միջեւ հարաբերությունները:
Ֆլորիդայի բնական պատմության թանգարանի գիտնական Ջոնաթան Բլոխը Գեյնսվիլյան կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ գլոբալ տաքացման և կենդանիների անոմալ աճի միջև հստակ կապ կա: Բլոխը ուսումնասիրել է մոտ 55 մլն տարի առաջ տեղի ունեցած Paleocene-Eocene ջերմային առավելագույնը: Այդ ժամանակ գլոբալ ջերմաստիճանը բարձրացավ մոտավորապես 6 ° C-ով և մնաց այնքան այդքան մոտ երկու հարյուր հազար տարի:
Այժմ գիտնականները նախազգուշացնում են, որ սողունների չափի մեծացումը և կաթնասունների քանակի կրճատումը կրկին կարող է տեղի ունենալ մեր մոլորակի վրա` գլոբալ տաքացման հետևանքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր