Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

03 դեկ 2018 13:30

Թե ինչ տեղի կունենա Երկրի հետ, եթե թթվածին չլինի ընդամենը հինգ վայրկյանով

Թե ինչ տեղի կունենա Երկրի հետ, եթե թթվածին չլինի ընդամենը հինգ վայրկյանովՄասնագետները պատմել են, թե ինչ տեղի կունենա ընդամենը հինգ վարկյանի ընթացքում ամբողջ թթվածնային պաշարի բացակայության արդյունքում: Պարզվել է, որ թթվածինն անհրաժեշտ նախապայման է Երկրի վրա բոլոր շնչավոր առարկաների կենսագործունեության համար, իսկ դրա բացակայությունը կհանգեցնի համաշխարհային կատաստրոֆայի, հաղորդում է Planet Today-ը:
Եթե պատկերացնենք մի իրավիճակ, որը ենթադրում է թթվածնի իսպառ բացակայություն, ապա Երևի ճառագայթները ազատորեն կներթափանցեն մարդու մաշկի մեջ, ինչը կհանգեցնի լուրջ հետևանքներով ծանր այրվածքների: Միայն թթվածնային գազն է ի զորու պաշտպանել մեր մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Ընդ որում, երկնակամարը մեզ համար կդառնա ուղղակի սև զանգված: Ընդամենը հինգ վարկյանով թթվածնի անհետացման արդյունքում ողջ մետաղը կգոլորշիանա բոլոր շենքերի, երկրի ընդերքի և համաշխարհային օվկիանոսի հետ միասին: Բացի այդ, նման իրավիճակը մարդու օրգանիզմի բոլոր հյուսվածքների պատռվածքների պատճառ կդառնա:

Գոյություն ունի նաև տվյալ իրավիճակի հակառակ կողմը, որը թթվածնային գերհագեցվածությունն է: Այդ դեպքում թղթե օձերն ավելի հեռու կթռչեն, իսկ ավտոմեքենաների վառելիքի ծախսն էապես կնվազի: Մարդիկ կլինեն ավելի լավ հոգեվիճակում, քանի որ նրանց ուշադրությունն ավելի կենտրոնացած կլինի, իսկ կյանքի ընթացքը նրանց շատ ավելի կգոհացնի: Ի լրումն վերոնշյալի՝ սպորտային ավելի բարձր ռեկորդներ կգրանցվեն, իսկ դպրոցներում ուսուցումը կդառնա ավելի ինտենսիվ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր