Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

20 փետ 2024 13:16

Ինչպե՞ս կանխել պարանոցի վրայի կնճիռների առաջացումը

Ինչպե՞ս կանխել պարանոցի վրայի կնճիռների առաջացումըՊարանոցի կնճիռները կարող են առաջանալ մի շարք գործոնների պատճառով, ներառյալ բնական ծերացումը, արևի վնասումը, խոնավության բացակայությունը և այլ արտաքին ազդեցությունները: Չնայած ծերացման գործընթացն անխուսափելի է, կան մի շարք եղանակներ, որոնք կարող են օգնել դանդաղեցնել դրա դրսևորումը և երկար տարիներ պահպանել պարանոցի մաշկը առաձգական և հարթ,- Gazeta.Ru-ին ասել է կոսմետոլոգ և տրիկոլոգ Վիկտորյա Օշչեպկովան:


Ըստ նրա`արևի ճառագայթումը մաշկի վաղաժամ ծերացմանը նպաստող հիմնական գործոններից է։ Բարձր SPF արևապաշտպան քսուք օգտագործելը ձեր պարանոցի հատվածում կօգնի պաշտպանել մաշկը վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից և կանխել կնճիռները:


«Լավ խոնավացած մաշկը ավելի քիչ ենթակա է ջրազրկման և կնճիռների: Ամեն օր օգտագործեք խոնավեցնող քսուքներ կամ լոսյոններ ձեր պարանոցին, հատկապես ցնցուղ ընդունելուց կամ լողանալուց հետո, որպեսզի այն փափուկ և հարթ լինի»,- ավելացրել է Օշչեպկովան։


Բացի դրանից, կարևոր է վերահսկել ձեր սննդակարգը: Առողջ և հավասարակշռված դիետան, որը հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով և հանքանյութերով, օգնում է պահպանել առողջ մաշկը և կանխել վաղաժամ ծերացումը: Համոզվեք, որ ձեր սննդակարգում ներառված են թարմ մրգեր, բանջարեղեն, ընկույզներ, ձուկ և այլ սննդարար մթերքներ, խորհուրդ է տվել կոսմետոլոգը։


Պարանոցի կնճիռների առաջացումը կանխելու մեկ այլ միջոց, որն նշել է մասնագետը, ծխելը թողնելն է։ Ծխելը բացասաբար է անդրադառնում մաշկի վրա՝ նվազեցնելով նրա առաձգականությունը և մեծացնելով կնճիռների առաջացման վտանգը։ Հետևաբար, ծխելը թողնելը կօգնի ձեր պարանոցի մաշկը առողջ և երիտասարդ պահել:


Պարանոցի կանոնավոր վարժությունները կարող են օգնել ամրացնել մկանները և բարելավել արյան շրջանառությունը, որն օգնում է պահպանել ամուր մաշկը: Այդ վարժությունները կարող են ներառվել ձեր ամենօրյա մաշկի խնամքի մեջ, կիսվել է բժիշկը:


Նա նաև խորհուրդ է տվել ավելորդ լարվածություն չդնել մաշկի վրա՝ խուսափելով շարֆեր կամ ամուր զարդեր փաթաթելուց, որոնք կարող են առաջացնել պարանոցի մաշկի անհարկի ձգում և նպաստել կնճիռների առաջացմանը։


«Պարանոցի մերսումը կարող է օգնել բարելավել արյան շրջանառությունը և խթանել կոլագենի և էլաստինի արտադրությունը, որն օգնում է նվազեցնել կնճիռները և պահպանել մաշկի ամրությունը»,- հավելել է մասնագետը։


Բացի դրանից, կողքի կամ ստամոքսի վրա քնելը կարող է առաջացնել կնճիռներ ձեր պարանոցի վրա՝ մաշկի վրա ավելորդ ճնշման պատճառով: Ուստի նախընտրելի է մեջքի վրա քնել՝ կնճիռների առաջացման վտանգը նվազագույնի հասցնելու համար։

Եվ այսպես, ինչ անել այդ հատվածի կնճիռները չեզոքացնելու համար:


1. Բավարար քանակությամբ հեղուկ խմեք:


Մեր մարմնի խոնավեցումն ամենակարևոր քայլերից է, որ պետք է ձեռք առնենք դեմքի, պարանոցի, դեկոլտեի, ինչպես նաև այլ հատվածների կնճիռները մինիմումի հասցնելու համար:


Պետք է կրճատել քաղցր ըմպելիքներ խմելը, քանի որ դրանք նպաստում են բորբոքային պրոցեսների զարգացմանը, ինչն էլ կարող է արագացնել մաշկի ծերացումը: Նախապատվությունը տվեք բանջարեղենային ու մրգային թարմ քամված հյութերին: Հատկապես արդյունավետ են դրանցից կանաչ գույն ունեցողները:


2. Խոնավեցրեք մաշկը:


Սա իսկապես շատ լավ գաղափար է: Կանոնավոր կերպով մաշկը սնուցեք որակյալ խոնավեցնող միջոցներով: Կրծքավանդակի շրջանում խոնավեցնող քսուքի կանոնավոր գործածությունը բավականին լավ արդյունք է տալիս կնճիռների դեմ պայքարում:


Մաշկի խնամքով զբաղվող մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել կոկոսի յուղի, ալոէի գելի ու Е վիտամինի համադրությունը: Խորհուրդ է տրվում նաև հրաժարվել մարմնի լոսյոններից, որոնք արհեստական բույրեր ու այլ անցանկալի բաղադրիչներ են պարունակում:


3. Եթերայուղերով մերսում:


Շատ տարիների ընթացքում կանայք կոկոսի յուղն օգտագործում են մաշկի վրայի կնճիռները հեռացնելու նպատակով: Ասում են, որ տաք կոկոսի յուղը կրծքավանդակի շրջանում կնճիռների դեմ պայքարի լավագույն միջոցն է: Եթե կոկոսի յուղ չկա, դուք կարող եք օգտագործել ձիթպտղի կամ նուշի յուղ:


4. Կերեք C վիտամինով հարուստ մթերքներ:


Բացի իմունային համակարգն ամրապնդելուց` C վիտամինը նաև օգնում է հեռացնել ու կանխել կնճիռները: Դա՝ այն պատճառով, որ այն անհրաժեշտ է կոլագենի սինթեզի համար, որն ամրացնում ու փափկեցնում է մաշկը:


Ձեր սննդակարգի մեջ կանոնավոր կերպով ներառեք C վիտամինով հարուստ մթերքներ, օրինակ` ցիտրուսային մրգեր, կիվի, քաղցր պղպեղ, հատապտուղներ ու տերևավոր կանաչեղեն:


5. Վարունգի հյութ:


Մանրացրեք վարունգը, մի քիչ կարտոֆիլի օսլա ավելացրեք ու խառնուրդը քսեք մաքուր մաշկին: C վիտամինը կօգնի խթանել կոլագենի սինթեզը: Նույն կերպ դուք նաև կարող եք կիրառել լոլիկի հյութը, որը նույնպես հարուստ է այդ սնուցող նյութով: Այս պրոցեդուրան ավելի լավ է անել քնելուց առաջ:


6. Քնեք մեջքի վրա պառկած:


Եվ վերջում, սակայն ոչ պակաս կարևոր մի բան. Վատ չի լինի, որ ինքներդ ձեզ սովորեցնեք քնել ոչ թե՝ կողքի, այլ՝ մեջքի վրա պառկած: Երբ դուք անկողնու մեջ կողքի պառկած մի քանի ժամ եք անցկացնում, ծանրության ուժը նպաստում է կրծքի վրա կնճիռներ ձևավորվելուն:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր