Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

04 դեկ 2018 14:02

Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին եւ ում էր ուզում Վազգեն Սարգսյանը գնդակահարել. Շահնազարյանը հարցնում է Միքայելյանին

Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին եւ ում էր ուզում Վազգեն Սարգսյանը գնդակահարել. Շահնազարյանը հարցնում է ՄիքայելյանինՀՀԿ-ի ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր մի շարք կարեւոր հայտարարություններով է  հանդես եկել:
Նա խոսել է Սասուն Միքայելյանի մասին, այնուհետեւ հռետորական հարց է հնչեցրել.

«Հարցնենք Սասուն Միքայելյանին, թե 1994-ի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին, ով էր այդ հրամանատարներից մեկը եւ ում էր ուզում Վազգեն Սարգսյանը պատերազմի ժամանակ գնդակահարել: Ու  հարցրեք, թե ովքե՞ր էին, որ նրան չթողեցին, համոզեցին, որ դա չանի»:
Այնուհետ նա երկրորդ հարցն է հնչեցրել.
«Ինչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը: Այդ դիրքերը զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար, որովհետեւ բաց էր թշնամու ճանապարհը՝ մինչեւ Քարվաճառի խորքերը: Հունվարի 22-ից սկսվեց այդ դիրքերը հետ վերադարձնելու մարտական գործողությունները, որը իրականացնում էր Ասկերանի գունդը, նրան կցված էին մի քանի այլ ստորաբաժանումներ: Այդ գնդի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր