Փաշինյանը հատուկ հույսեր էր կապում. փորձում է պատերազմում պարտության պատասխանատվությունը նաև ՌԴ նախագահի վրա բարդել. Կոմերսանտ          Հայաստանի ներկա կառավարությունն ուներ բավարար գործիքներ` կանխելու պատերազմը, նրանք ի վիճակի չեն լուրջ խնդիրներ լուծել       Դեկտեմբերի 4-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Ժիրայր Սեֆիլյանը    

05 դեկ 2018 12:23

Կրքերը չեն հանդարտվել.Սասուն, դա քո պրոբլեմն է.Դավիթ Շահնազարյանը արձագանքել է Սասուն Միքայելյանին

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքագետ, վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում արձագանքել է Սասուն Միքայելյանին։
«Սասուն Միքայելյանը, այո, ինձ զանգահարել է, սկսեց Օմարի հետ կապված բացատրել, որ ախր, դա ես չեմ եղել, այսինչ այնինչն է եղել, ես էլ ասացի՝ Սասուն, դա քո պրոբլեմն է, արա ինչ ուզում ես, հարցերին դու պիտի պատասխանես և անջատեցի հեռախոսը», -պատմել է Շահնազարյանը։
Մեկնաբանը հետաքրքրվել է ինչո՞ւ Շահնազարյանը 1994-ին, լինելով ԱԱԾ պետ, չի հարցաքննել Սասուն Միքայելյանին, բանախոսը պատասխանել է. «Ես հարց եմ ուղղել Սասուն Միքայելյանին՝ ո՞վ է եղել այն հրամանատարը, որի պատճառով տեղի է ունեցել այդ ամենը և 2-րդ՝ ով է եղել այն անձը, որին Վազգեն Սարգսյանն ուզում էր գնդակահարել։ Ձեր հարցին պատասխանեմ՝ շատ պարզ պատճառով՝ այն ժամանակ ռազմական հակահետախուզությունը անվտանգության կազմում չէր և բանակի կազմում էր գտնվում։ Դա կառուցվածքային սխալ էր և միայն իմ հրաժարականից հետո այդ կառույցը բանակից մտավ այստեղ»։
Շահնազարյանը կրկնել է, որ Միքայելյանի մասին հայտարարությունն արել է այն պատճառով, որ Միքայելյանը բացահայտել է ղարաբաղյան հարցում նրա քաղաքական թիմի քաղաքականությունը։
Նկատենք՝ երեկ Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրել էր 1994-ից պատմական մի դրվագ.
«Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպես զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը և ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը ռազմական իրադրության կանոններով ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդահակահարել, և ովքեր համոզեցին, որ չանի: Թող մանրամասները պատմի: Հարցրեք, թե ինչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը: Դրանք զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար»:
Ի պատասխան «Armlur.am»-ին տված հարցազրույցում Սասուն Միքայելյանը, որը նույնպես «Իմ քայլը» դաշինքով պատգամավորության թեկնածու է, արձագանքել էր Շահնազարյանին, ասել, որ բազմաթիվ անգամ զանգել է նրան, սակայն իմանալով, որ ինքն է, անջատել է հեռախոսը։
Միքայելյանը նաև նշել էր, որ Օմար գնացել է այն ժամանակ, երբ բարձունքը արդեն հանձնված է եղել։ Այնուհետև Սասուն Միքայելյանը հակադարձել էր Շահնազարյանին՝ հիշեցնելով մարտիմեկյան իրադարձություններից մի դրվագ. «Դավիթ Շահնազարյանը պետք է պատասխան տա, սա արդեն լուրջ խնդիր է։ Լինելով ԱԱԾ նախկին պետը՝ իրավունք չունի նման հայտարարություններ անի ու դիվիդենտներ շահի։ Ուզում եմ մի փակագիծ էլ բացել մարտի 1-ի դեպքերի հետ կապված։ Երբ 2008-ին նախագահի ընտրություններ էին, Դավիթ Շահնազարյանը փետրվարի 17-ին թե 18-ին եկել էր իմ մոտ՝ շտաբ, սաղին դուրս էր հանել, նստել ենք, ինքն ինձ ասել ա՝ պետականորեն հրաման կա, որ քեզի պտի խփեն, դու Երևան մի արի։ Ես էլ ասել եմ՝ դա նշանակություն չունի, որտեղ իմ ժողովուրդն է, ես պտի լինեմ ընդեղ»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր