Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

04 դեկ 2018 16:24

Ձերբակալվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը. ԱԱԾ

 Ձերբակալվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը. ԱԱԾ
 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Մասնավորապես` պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատաս­խա­­նա­տու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատ­վածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխա­տանքի տեղա­վորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվա­կով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խար­դախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնա­պես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ­:  
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Մհեր Եղիազարյանը ձերբակալվել է, կատար­վում է նախաքննություն:
Այն քաղաքացիները, ովքեր տուժել են Մհեր Եղիազարյանի նմանօրինակ գործողություն­նե­րից, խնդրում ենք դիմել ՀՀ ազ­գա­­յին անվտանգության ծառայություն` զան­գա­հա­րե­լով 010 57-93-16 հեռա­խո­սա­հա­մար­ով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր