11:02 - Բժիշկները ծանր վիճակում գտնվող տղամարդու կյանքը փրկել են 4.5լ գարեջրով         11:00 - Տեսանյութ.Լավ չե՞ս. 25 միլիոն շահած Տաթև անունով տղամարդն ուղիղ եթերում ՝ Եգոր Գլումովին      10:45 - Տեսանյութ.Նայում եմ Նիկոլին` լացս գալիս է. սթափվի՛ր,նայիր ովքեր են կողքդ հավաքված. աստղաբան    

04 դեկ 2018 16:00

ՀՀ անոթային վիրաբույժները համախմբվեցին «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա»-ի ներքո

ՀՀ անոթային վիրաբույժները համախմբվեցին «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա»-ի ներքոՀայաստանի տարածքում աշխատող անոթային վիրաբույժները այսուհետ կգործեն մեկ մասնագիտական տանիքի տակ: Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին նիստը: Կառույցի հիմնադիրները մեծ ոգևորությամբ ներկայացրին ասոցիացիայի ստեղծման գաղափարը. «Մոտ 10 տարի առաջ Հայաստանում ստեղծվել էր «Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիա»-ն, բայց վերջին շրջանում այն պասիվ էր: Մի խումբ ակտիվ և նախաձեռնող անոթային վիրաբույժների քննարկումների և հանդիպումների արդյունքում ստեղծվեց «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա»-ն: Երիտասարդների ակտիվ նախաձեռնողականության արդյունքն է սա: Նրանք հավատացին, որ կարող են փոփոխություն մտցնել այս ոլորտում և հիմա մենք կարող ենք ոչ միայն երակաբանության հարցերը բարձրաձայնել, այլև անոթային վիրաբուժության լայն սպեկտրը ներգրավել մեր քննարկումներում»,-ոգևորությամբ նշեց անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր անոթային վիրաբույժ և «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Սուլթանյանը:

«Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի ստեղծման գաղափարն իրականություն դարձավ Տիգրան Քամալյանի, Հայկ Մալխասյանի և Քրիստինե Մուրադյան ջանքերով: Ասոցիացիայի առաջին նիստին ներկա էին ոլորտի առաջատար անոթային վիրաբույժները: Նիստի ընթացքում իրենց առաջիկա քայլերն ու ասոցիացիայի գործունեության նպատակային քարտեզագրումն արեց Անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու
Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը: Նա մանրամասն ներկայացրեց ասոցիացայի անդամներին վերաբերող իրավական դրույթներն ու ոգևորությամբ փաստեց, որ ասոցիացիայի շրջանակներում ակտիվությունն ու նախաձեռնողականությունը կխրախուսվեն. «Վաղուց ժամանակն էր համախմբվելու, ոլորտի խնդիրներ բարձաձայնելու և ժամանակի պահանջներին զուգընթաց քայլելու: Մենք իրականացնելու ենք անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության ծառայություների մատուցմանը նպատակաուղղված ընթացակարգերի, իրավական ակտերի նախագծերի մշակում և դրանց օժանդակություն՝ միջազգային չափորոշիչներին համահունչ, ՀՀ առողջապահության բնագավառում անոթային և էնդովասկուլյար վիրաբուժությանը առընչվող օրենսդրության վերաբերյալ առաջարկությունների մշակում և այլն»,-նշեց Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը:

Գործունեության հենց սկզբից «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի անդամներն իրենց առջև մեծ նպատակներ են դրել. 2019 թվ.-ի գարնանը Հայաստանում կանցկացվի «Սևծովյան ավազանի երկրներ»-ի կոնֆերանսը. «Պատասխանատվությունը մեծ է, բայց մենք կկարողանանք այդ կոնֆերանսի ընթացքում լավագույնս ներկայանալ: Դա մեծ փորձառություն է մեզ համար: Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն ոլորտի ամենթարմ նորությունները՝ աշխարհի առաջատար անոթային վիրաբույժների կողմից: Մենք հյուրեր ենք ունենալու աշխարհի տարբեր ծայրերից: Սա կլինի մեր նորաստեղծ ասոցիացիայի գործունեության կարևոր սկիզբը»,-եզրափակեց անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր անոթային վիրաբույժ և «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ղեկավար Տիգրան Սուլթանյանը:
 

 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր