Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»          Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան       ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում    

05 դեկ 2018 18:35

Տարածաշրջանում պատերա՞զմ է սպասվում

Տարածաշրջանում պատերա՞զմ է սպասվումԱդրբեջանական մամուլում տեղեկություն է տարածվել, որ ամերիկյան ExxonMobil եւ Chevron ընկերությունները պատրաստվում են վաճառել Ազերի-Գյունեշլի-Չիրաղ նավթահանքային համալիրում եւ Բաքու-Ջեյհան նավթամուղում իրենց մասնաբաժինը: Այդ մասին նախապես հայտնել էին Ռոյթեր գործակալության իրազեկ աղբյուրները, իսկ դեկտեմբերի 5-ին Chevron-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:
Այդուհանդերձ, հայտնի չէ, թե ո՞վ է լինելու ամերիկյան նավթային ընկերությունների բաժնեմասերի գնորդը: Ամենահավանական տարբերակն այն է, որ դրանք ձեռք կբերի Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: Նույն օրը հայտնի է դարձել, որ Բաքու է ժամանեկ Պենտագոնի ներկայացուցչական պատվիրակություն՝ ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի խորհրդական Լաուրա Կուպերի գլխավորությամբ: Պատվիրակությունը նախ բանակցություններ է վարել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ապա՝ նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես արձանագրում են ադրբեջանցի փորձագետները, քննարկվել են ռազմական համագործակցությունը խորացնելու հետ կապված հարցեր: Ի՞նչ է նշանակում այս ընդհանուր ձեւակեերպումը՝ հնարավոր կլինի ենթադրել տեղեկատվական հետագա արտահոսքերից:
Առայժմ գործ ունենք ընդհանուր ձեւակերպումների հետ, բայց իրողությունը, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի հարավկովկասյան շրջայցից հետո Պենտագոնի պատվիրակություն է գործուղվել Բաքու, թույլ է տալիս ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարեւորություն է տալիս Ադրբեջանի հետ ռազմական կապերի հաստատմանը եւ հետագա խորացմանը: Այս համատեքստում ամերիկյան նավթային ընկերությունների Ադրբեջանից հեռանալը կարելի՞ է դիտարկել որպես նախազգուշակաան քայլ: ԱՄՆ-Ադրբեջան ռազմական համագործակցությունը կարո՞ղ է Բաքվին մղել պատերազմական գործողությունների վերսկսման:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր