Ռուբիոն Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրի. ԱՄՆ պետքարտուղարություն          90-ականներին Կալուգայում արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб       Մայիսի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

06 դեկ 2018 14:02

Բաքուն հերքել է ռուսական հրթիռային համալիր գնելու մտադրության մասին լուրը

Բաքուն հերքել է ռուսական հրթիռային համալիր գնելու մտադրության մասին լուրըԲաքուն «Բալ-Է» հրթիռային համալիրի ձեռքբերման շուրջ բանակցություններ չի վարել Մոսկվայի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
«Մենք մտադրություն չենք ունեցել ձեռք բերել «Բալ-Է» հրթիռային համալիրը, և, համապատասխանաբար, այդ հարցով որևէ բանակցություն չենք վարել ռուսական կողմի հետ: Բացի այդ, ցանկանում ենք նշել, որ Ադրբեջանն իր անվտանգության ապահովման համար Կասպից ծովում տարբեր երկրների արտադրության ժամանակակից պաշտպանական համակարգեր և հրթիռային համալիրներ է օգտագործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ռուսական Коммерсант պարաբերականը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Ադրբեջանին մատակարարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրը՝ մատակարարումն աննպատակահարմար համարելով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր