Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

07 դեկ 2018 19:25

Հիվանդին ստիպել են վճարել բժշկին հենց վիրահատության ընթացքում

Հիվանդին ստիպել են վճարել բժշկին հենց վիրահատության ընթացքումՉինաստանում վիրաբույժը հիվանդին ստիպել է վճարել հենց վիրահատության ընթացքում և մինչև գումարը ստանալը հրաժարվել գործընթացը շարունակելուց: Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Գանսյու նահանգի Լանչժոու քաղաքում: Յունան նահանգից այստեղ ժամանած Յո ազգանվամբ հիվանդին վիրահատության ընթացքում բժիշկը ստիպել է 15.3 հազար յուան վճարել: Վիրաբույժը Յոյին ասել է, որ լիմֆատիկ հանգույցները բորբոքված են, իսկ վնասված նյարդերը բուժում են պահանջում, հակառակ պարագայում հիվանդը կարող է խնդիրների հետ բախվել:
Յոյի վերքերը կապել են և ներքևի հարկում գտնվող դրամարկղ տարել:
Դրանից հետո Յոն բողոք է գրել Լանչժոուի իշխանություներին: Նա այլ բժիշկների հետ է խորհրդակցել և իմացել, որ վիրահատությունը միջինում 1500 յուան արժե:
Հիվանդանոցի ղեկավարությունը համաձայնել է տղամարդուն 41450 յուան փոխհատուցում վճարել:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր