Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Էրդողանն ասել է, որ Ալիևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները       «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով մոտ 10 միլիոն դրամի հափշտակություն է եղել    

07 դեկ 2018 20:20

Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանում անդրադարձել է ղարաբաղյան հարցին

Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանում անդրադարձել է ղարաբաղյան հարցինԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Քուփերի կողմից դեկտեմբերի 4-6-ը Ադրբեջան կատարած այցի ընթացքում քննարկվել են երկկողմ գործընկերության խորացման հարցեր: Այս մասին  հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի հաղորդագրությունը:

Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու հարցում՝ համաձայն Հելսինկյան եզրափակիչ արձանագրության սկզբունքների՝ մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա:
 
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լորա Քուփերը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևի հետ՝ քննարկելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր:

«Մինչ ԱՄՆ-ը ձգտում է դաշնակիցների հետ ուժեղացնել գործընկերային հարաբերությունները, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանին մեր երկրների միջև կապերի խորացման նվիրվածության համար»,- ասել է Կուպերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր