Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

07 դեկ 2018 21:10

ՀՀԿ հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման կապակցությամբ

ՀՀԿ հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման կապակցությամբԻնչպես և սպասվում էր, վերաքննիչ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի 1-ին նախագահ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը:
Ասել, որ այս որոշումը որևէ աղերս չունի օրինականության հետ, նշանակում է ոչինչ չասել: Ասել, որ այս որոշումը քաղաքական հստակ պատվեր է, նշանակում է ոչինչ չասել, ասել, որ սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, նշանակում է ոչինչ չասել:
Ակնհայտ է, որ իշխանությունը և Ն. Փաշինյանն անձամբ այս կալանավորումը կազմակերպել են նաև նախընտրական շրջանում՝ երկրում վախի մթնոլորտն ամրապնդելու, ուժի ցուցադրության եւ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումերը սաստկացնելու նպատակով։
Պետք է փաստել, որ Ն. Փաշինյանը շարունակում է խաթարել բոլոր հնարավոր սահմանադրական նորմերը և միջամտել դատական իշխանության գործունեությանը` սպառնալիքներով և այլ եղանակներով: Ակնառու է նաև, որ դատական իշխանությունը իր բոլոր ատյաններով հանդերձ դարձել է գործադիր իշխանության կցորդը և կատարում է քաղաքական իշխանության պատվերը:
Ամենավտանգավոր բանը, որ կիրառում են այս իշխանությունները, կալանքի ընտրությունն է որպես ցուցմունք կորզելու միջոց: Իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ տարբեր առիթներով խոսել են այն մասին, որ կալանավորումը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, բայց ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, սրանք ևս լոկ բառեր են: Արդյունքում կալանքը ծառայում է ոչ թե իր սահմանադրական նպատակին, այլ դարձել է շանտաժի և ցուցմունք կորզելու գործիք: Այդ մասին վկայում է Ն. Փաշինյանի հրապարակային արտահայտած դիրքորոշումը, ինչպես նաև ԱԱԾ և ՀՔԾ պետերի միջև հայտնի գաղտնալսումների բովանդակությունը:
Այս առնչությամբ հրավիրում ենք բոլոր միջազգային կառույցների, ինչպես նաև միջազգային դիտորդների և միջազգային իրավապաշտպան կազմակերպություների ուշադրությունը, քանի որ ներկա քաղաքական վիճակում մեր երկրի իրավասու և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելն անիմաստ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր