Մթերքներ, որոնք կարող են մահացու վտանգավոր լինել

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարի չարաշահումը կարող է ուղիղ աղու, կրծքագեղձի, միզապարկի քաղցկեղ առաջացնել։
Վտանգավոր մթերքների ցանկում է երշիկեղենը։ Օրական 50 գրամ երշիկեղեն օգտագործելու դեպքում քաղցկեղի առաջացման ռիսկն ավելանում է 18 տոկոսով։ Դրանց մեջ առկա հավելումները կարող են աղիների, կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել։
Վտանգավոր է նաեւ տապակած միսը։ Վտանգավոր սննդամթերքի մեջ են մտնում նաեւ չիպսերը, փոփքորնը՝ դրանց մեջ մտնող տրանսճարպերի և հավելումների պատճառով։
Մասնագետները կոչ են անում սահմանափակել վերոնշյալ մթերքների օգտագործումը։