Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

08 դեկ 2018 20:25

Մարդկությունը երբեք չի հաղթահարի քաղցկեղը․ գիտնականներ

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ ամերիկացի Ջեյմս Էլիսոնը և ճապոնացի Տասուկու Հոնձեն հայտարարել են, որ ապագայում մարդկությունը կարող է զգալի հաջողությունների հասնել քաղցկեղի բուժման ուղղությամբ, սակայն այն ամբողջովին հաղթահարելու հավանականությունը չափազանց փոքր է՝ գրում է medikforum.ru-ն։
Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ այս գիտնականները իմունոթերապիայի ոլորտում՝ ուռուցքների դեմ պայքարում օրգանիզմի բնական պաշտպանական ուժերի ակտիվացման վերաբերյալ նրանց ուսումնասիրությունների համար կստանան աշխարհի ամենահեղինակավոր գիտական մրցանակը։
Մինչ օրս իմունոթերապիան համարվում է ուռուցքաբանության մեջ ամենահեռանկարային ուղղությունը։ Գիտնականները համոզված են, որ տասնամյակներ անց անբուժելի համարվող ուռուցքները կնահանջեն բժիշկների ջանքերի շնորհիվ, սակայն ամբողջովին հաղթահարել քաղցկեղը չի հաջողվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր