«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

08 դեկ 2018 21:00

Ընտրակաշառքի դեպքեր

Ընտրակաշառքի դեպքերՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը դեկտեմբերի 8-ի ժամը 18.00-ի տվյալներով ուսումնասիրել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում կատարված ենթադրյալ ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ իրավապահ մարմինների ստացած  76 ահազանգ, որոնք ստուգվել կամ ստուգվում են հետաքննության և նախաքննության մարմինների կողմից:
Դեպքերից 48-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներից են, որոնք առանձնացվել և հաշվառվել են նաև ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում: 27-ը եղել են քաղաքացիների կողմից ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումներ և հաղորդումներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից  ներկայացված զեկուցագրեր, ևս 1 հաղորդում ստացվել է ԿԸՀ-ից:
Նշվածներից վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 57դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ իրավախախտման փաստերը և թողնվել են անհետևանք:
Իսկ 19 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:
Դրանցից՝
4-ը վերաբերում է թեկնածուի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն,
1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելուն,
2-ը՝ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն,
5-ը՝ ընտրակաշառք տալուն,
1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,
1-ը՝ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն,
2-ը՝ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց դրամ տալուն, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտմանը,
3-ը՝ այլ դեպքերի:
Մեկ դեպքի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով երկու կամ ավելի անձանց ընտրակաշառք առաջարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա առերևույթ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր