12:15 - Ադրբեջանը նպատակ ունի այս փուլում նվազագույնը առաջնագծում առկա իրավիճակը «թեժ» ներկայացնել         11:57 - Քաջարանի բնակչին առեւանգելու գործով 3 անձ կալանավորվել է. 4 հոգով տարել են, կրակել են ոտքերին, ծեծել      11:36 - ԱՄՆ կողմից ֆինանսավորված բիոլաբորատորիաները Հայաստանում․ ի՞նչն է անհանգստացնում Մոսկվային և Պեկինին    

12 դեկ 2018 13:35

Փաշինյանը չարդարարրեց՝ ժողովուրդը ոտքի կելնի,իշխանությանը կոշտ ընդդիմություն էր պետք, ոչ թե «սապոնվողներ

Փաշինյանը չարդարարրեց՝ ժողովուրդը ոտքի կելնի,իշխանությանը կոշտ ընդդիմություն էր պետք, ոչ թե «սապոնվողներ  Ընտրությունների արդյունքների եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ։
– Պարոն Հախվերդյան, ընտրությունների արդյունքներից ի՞նչ ընդհանուր տպավորություն ունեք։ Փաստորեն, ձայների առյուծի բաժինը քաղաքական մեկ ուժի է բաժին հասել։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ կրկին կանգնած ենք միահեծան իշխանություն ունենալու վտանգի առաջ։
– Հա, իհարկե, դրանից խուսափելու համար էլ ամբողջ ընտանիքով «Սասնա ծռեր»-ին էինք ընտրել։ Ուզում էի, որ խորհրդարանում հակակշիռ լիներ, բայց չստացվեց։ – Փաստորեն, խորհրդարանում չի լինելու ռեալ ընդդիմություն, որը կզսպի, այսպես ասած, բռի մեջ կպահի իշխանությանը։
– Խելացի մարդիկ կան, իհարկե, թե՛ ԲՀԿ-ում, թե՛ «Լուսավոր Հայաստան»-ում, բայց ես կցանկանայի, որ «Սասնա ծռեր»-ն անցնեին խորհրդարան, քանի որ իշխանությանը կոշտ ընդդիմություն էր պետք, ոչ թե «սապոնվողներ»։
Ամեն դեպքում, իրավիճակն այնքան էլ մտահոգիչ չէ։ Եթե իշխանությունը որեւէ խոշոր սխալ կատարի, ժողովուրդը ոտքի կելնի, ցույցեր կանի։ Եթե Նիկոլը չարդարացնի ժողովրդի հույսերը, մարդիկ կըմբոստանան։ 
Հւդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր