Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

12 դեկ 2018 18:18

Երբ Նիկոլ Փաշինյանը կդառնա ՀՀ վարչապետ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում հայտնի դարձան խորհրդարանական քաղաքական ուժերը, ու չնայած ԿԸՀ-ն չի հրապարակել վերջնական արդյունքները, բայց ակնհայտ է, որ բողոքարկումներ չեն լինի, ու ամեն ինչ կընթանա նախատեսված ժամկետներում։ Սա նշանակում է, որ մինչև հաջորդ շաբաթ, Տիգրան Մուկուչյանի ղեկավարած կառույցը կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները, իսկ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կլինի դեկտեմբերի 24-ին, քանի որ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը, ժամը 10:00-ին։
Եթե ամեն ինչ ընթանա պլանավորածի պես, դեկտեմբերի 24-ին տեղի ունենա նիստը, և հենց այդ նույն օրը Նիկոլ Փաշինյանը կնշանակվի ՀՀ վարչապետ․ համաձայն ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին կետի՝ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Վարչապետը նշանակվելուց հետո 15-օրյա ժամկետում կձևավորի նոր կառավարությունը, որն էլ առավելագույնը 20 օրվա ընթացքում խորհրդարանին կներկայացնի իր գործունեության ծրագիրը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր