17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

15 դեկ 2018 10:56

ՀՀ սահմանի որոշ հատվածի դեմ Ադրբեջանի բանակին կփոխարինի Պետական սահմանապահ ծառայությունը

ՀՀ սահմանի որոշ հատվածի դեմ Ադրբեջանի բանակին կփոխարինի Պետական սահմանապահ ծառայությունըՀՀ սահմանի որոշ հատվածի դեմ Ադրբեջանի բանակին կփոխարինի Պետական սահմանապահ ծառայությունը
Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունում ամփոփել են 2018 թվականի արդյունքները: Նիստի ընթացքում ծառայության ղեկավարը հայտարարել է ՀՀ հետ սահմանի որոշ հատված պահպանելու վերաբերյալ Իլհամ Ալիևի նոր հանձնարարականի մասին: 
Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը, մասնավորապես, ասել է՝ հաշվի առնելով ծառայության ներուժը նախագահը հանձնարարել է պահպանության վերցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածը:
Ընդգծենք, որ հայտարարության մեջ չի նշվում, թե ինչ ժամկետներում է դա արվելու: Փորձենք պատասխանել թեմային վերաբերող, ըստ մեզ, ընթերցողների շրջանում առաջացող հարցերին:
Ի՞ՆՉ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Բանակից հետո երկրորդ ռազմական ուժն է Ադրբեջանում: Ապահովում է ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ սահմանների անվտանգությունը: Ունի արագ արձագանքման ստորաբաժանումներ, որոնք ըստ անհրաժեշտության նախատեսված են ուղարկել սահմանային հատվածներ:
Սպառազինությունում ունի տանկեր, զրահամեքենաներ, ավիացիա, այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ Մի-8 ուղղաթիռներ, հետախուզական Hermes 900 և 450 ԱԹՍ-ներ:
Կառույցի ստորաբաժանումները կարող են հասցվել հայ-ադրբեջանական ռազմաճակատի տարբեր հատվածներ։ Այդպես արդեն եղել է 2016թ․ Ապրիլյան պատերազմում, երբ Եվլախից ստորաբաժնումներ մոտեցվեցին ռազմաճակատին։ Այս պահին մեզ հայտնի չէ, թե արդյոք այդ ստորաբաժանումները մասնակցել են մարտական գործողություններին, թե եղել են ռեզերվում։
Ի՞ՆՉ Է ՍԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Հայտարարության համաձայն՝ առաջնագծի այդ հատվածի անձնակազմին կփոխարինեն Պետական սահմանապահ ծառայության զինծառայողներով:
Մի կողմից սա կբարձրացնի Պետական սահմանապահ ծառայության, ինչու ոչ, նաև կառույցի ղեկավար Էլչին Ղուլիևի անձնական դերը ու նշանակությունը Ադրբեջանի պաշտպանական համակարգում: Մյուս կողմից կթեթևացնի բանակի՝ այդ հատվածը պահող ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը, և խնայված ուժերի հաշվին կավելանա մոբիլության ու սահմանագծի անհրաժեշտ հատվածներ որպես ռեզերվ ուղարկվելու հնարավորությունը:
Ավելացնենք, որ, ըստ մեր տվյալների, ներկա պահին 3-րդ կորպոսում (ընդ որում մեկը հենց Աղստաֆայում) ընթանում են նոր զորամասերի կառուցման աշխատանքներ: Ենթադրում ենք, որ այդտեղ որպես ռեզերվ կարող են տեղակայվել առաջնագծից հետ քաշված ուժերը:
Ո՞ՎՔԵՐ ԵՆ ՀԻՄԱ ԿԱՆԳՆԱԾ ՍԱՀՄԱՆԻ ԱՅԴ ՀԱՏՎԱԾՈՒՄ
Ղազախում է տեղակայված Ադրբեջանի ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող 707-րդ մոտոհրաձգային բրիգադը: Առաջնագծի այդ հատվածը սպասարկում են հենց այս բրիգադի մոտոհրաձգային գումարտակները: Փոփոխությունից հետո ենթադրվում է, որ հենց նրանք էլ պետք է հետ քաշվեն և ծառայեն որպես ռեզերվ:
Բացի այդ՝ սահմանի երկայնքով դիրքավորված են նաև նույն բրիգադի հրետանային ուժերը: Քիչ հավանական ենք համարում, որ նրանք կփոխարինվեն, քանի որ Պետական սահմանապահ ծառայությունը հրետանային ստորաբաժանումներ, առավել ևս փորձ չունի այդ ուղղությամբ:
ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԲԱՆԱԿԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ
Կարծում ենք, որ այդ հատվածում բավարար ներուժ և փորձ ունեն: Աղստաֆայում կա ՊՍԾ ռազմաբազա, իսկ հարակից զորավարժարաններում տևական ժամանակ անկացրել են վարժանքներ: Բացի դա, ՊՍԾ խոշոր ռազմաբազա կա Շամքորում, որի ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում հնարավոր է ևս տեղակայվեն առաջնագծում:
Լրացուցիչ ուժեր կարող են ստանալ նաև Եվլախում տեղակայված արագ արձագանքման ուժերից: Այդ զորամասի մասին առավել մանրամասն այստեղ:
Ընդգծենք նաև, որ սա առնվազն մեր համար անսպասելի չէ, քանի որ Ադրբեջանում սահմանապահները վարժանքներ էին անում առանջանագծին բնորոշ խրամատներում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր