Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանում արշալույսները չեն խաղաղվում, տուժող կողմը դժգոհ է, մեղադրյալի ընտանիքի անդամների կյանքն էլ դժոխքի է վերածվել          Ապրիլի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 28-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 դեկ 2018 16:47

Դպրոցում դի է հայտնաբերվել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Բավեյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 15-ին Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։
Դեկտեմբերի 15-ին, ժամը 08։10-ի սահմաններում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի փոխտնօրեն Նվարդ Պետրոսյանն ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ առավոտյան գալով դպրոց՝ շենքում հայտնաբերել են պահակի՝ 73-ամյա Ռաֆիկ Իսահակյանի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր