Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

17 դեկ 2018 21:10

Երևանն արձագանքում է Լավրովին

Սանիտարահամարաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ օրակարգի մասն է կազմում:
«Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորոտորիաների մասին: Սանիտարահամարաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորթույունները», - Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։
Հիշեցնենք, այսօր Ս.Լավրովը, անդրադառնալով ՀՀ տարածքում տեղակայված կենսաբանական լաբորոտորիաներին, ասել էր, որ Մոսկվան և Երևանն ավարտում են փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորելու է Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը։
«Հայաստանի հետ համատեղ ավարտում ենք փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը երաշխավորելու է, որ այդ երկրում օտարերկրյա ուժեր չեն լինելու և այն ամենն, ինչ այնտեղ արվում է, լինելու է թափանցիկ՝ որևէ սպառնալիքի կամ ռիսկերի բացակայության երաշխավորության տեսանկյունից», - ասել է Սերգեյ Լավրովը «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում, հայտնում է РИА Новости-ն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր