Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր          Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան    

18 դեկ 2018 13:12

Նորատուսցի Ալիկն արդարացվեց դատարանի կողմից և ազատ արձակվեց

Նորատուսցի Ալիկն արդարացվեց դատարանի կողմից և ազատ արձակվեցՔիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայր, դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակեց արդարացման դատավճիռը Նորատուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար:
Նույն գործով անցնող Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ համաներմամբ ազատվելով պատժի կրումից: Ինչ վերաբերում է Արմեն Գասպարյանին, նա նույնպես ազատ արձակվեց։

Հիշեցնենք, որ Պետրոս Իսրայելյանը մեղադրվում էր 2016 թվականի նոյեմբերի 13-ին նախնական համաձայնությամբ խմբի կազմում Մուշեղ Մուշեղյանին սպանելու մեջ, իսկ Բանդուրյանը՝ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու:
Ինչ վերաբերում է Գասպարյանին, ապա նա մեղադրվում էր Մուշեղյանի սպանության  մասին տեղեկանալու եւ իրավասու մարմիններին դիտավորությամբ չհայտնելու մեջ։
Միջադեպը տեղի էր ունեցել Չարբախում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր