Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար          Կեղծ է. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթի մասին       Թրամփի վարչակազմը քննարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը, չի բացառվում նաև ռազմակшն միջամտությունը    

18 դեկ 2018 15:13

Փաշինյանը՝ ուկրաինական հասարակական կազմակերպությունների քննադատության կիզակետում

Փաշինյանը՝ ուկրաինական հասարակական կազմակերպությունների քննադատության կիզակետումԱյն բանից հետո, երբ Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեայում դեմ է քվեարկել Ղրիմի հարցով հակառուսական պատժամիջոցների բանաձևին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ուկրաինական հասարակական կազմակերպությունների քննադատության կիզակետում: Այս մասին գրում է rusarminfo-ն:
Ուկրաինացի լրագրող Այդեր Մուջաբաևը հայտարարել է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, Երևանը շարունակում է միջազգային հարթակներում աջակցել Ռուսաստանին:


Իր հերթին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Բորիսլավ Բերեզան նշել է՝ չնայած Հայաստանում տեղի ունցած իշխանափոխությանը, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանում գլխավոր խաղացողը և լուրջ ազդեցություն ունի երկրի արտաքին քաղաքականության վրա:
Լրագրող Արկադի Բաբչենկոն էլ գրել է, որ Հայաստանը միշտ մնալու է պրոռուսական և պետք չէ հույսեր ունենալ հակառակի մասով:
Հավելենք, որ Հայաստանից բացի վերոնշյալ բանաձևին դեմ է քվեարկել ևս 18 պետություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր