Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

19 դեկ 2018 14:48

Կաղամբի թփով կոմպրեսը՝ հիանալի բնական դեղամիջոց

Կաղամբի թփով կոմպրեսը՝ հիանալի բնական դեղամիջոց Կաղամբի թփերը հիանալի բնական դեղամիջոց են: Չի կարելի թերագնահատել այս բանջարեղենը: Կաղամբը պարունակում է շաքար, հանքային աղեր, ցելյուլոզա, լակտազա, լիպազա, ֆիտոնցիդ, վիտամին A, վիտամին B1, վիտամին C եւ այլն: Շնորհիվ հիանալի բաղադրության կարող է բուժել կապտուկները, այտուցվածությունը:
Կաղամբի թփից պատրաստված կոմպրեսն օգտագործում են  կրծքով կերակրող կանայք կրծքագեղձերի այտուցվածության ժամանակ: Այն հիանալի միջոց է նաեւ վարիկոզի եւ հոդերի բորբոքման դեպքում,  վնասվածքների եւ այտուցների ժամանակ:


Կոմպրես կաղամբի թփից
Անհրաժեշտ է.
կաղամբ
վիրակապ
փայլաթուղթ
ջեռոց
Օգտագործման եղանակը.
Լվանալ կաղամբը, հանել վրայի թփերը, չորացնել թփերն անձեռոցիկով, կտրել վերեւի կոպիտ մասերը, փաթաթել փայլաթղթի մեջ եւ դնել ջեռոցի մեջ 5 րոպե, որպեսզի թփերը տաքանան: Ամենակարեւորը՝ նրանք շատ տաք չպետք է լինեն: Կա վտանգ, որ տաքացած տերեւները կկորցնեն իրենց բուժիչ հատկությունները:
Այնուհետ թփերը պետք է փաթաթել ոտքին վիրակապով:
Առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է փոխել կաղամբի թփերը յուրաքանչյուր 2 ժամը մեկ:
Եթե ամեն ինչ ճիշտ անեք, ապա մեկ օր անց արդեն նկատելի կլինեն արդյունքները:
Ռադիկուլիտի եւ հոդերի բորբոքման ժամանակ կաղամբի կոմպրեսը խորհուրդ է տրվում նաեւ մեղրով, իսկ կաղամբի թարմ հյութը հիանալի կոսմետիկ միջոց է, փափկեցնող քսուք:

Նույնիսկ մեկ օրվա ընթացքում կնկատեք տարբերությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր