Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

19 դեկ 2018 15:18

Թուրքական պետական լրատվամիջոցը շեշտում է, որ Անին եղել է հայոց արքաների մայրաքաղաքը

Թուրքական պետական լրատվամիջոցը շեշտում է, որ Անին եղել է հայոց արքաների մայրաքաղաքըԲագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին թուրքական աղբյուրներում և պետական, պաշտոնական գրագրության մեջ գրվում է բացառապես Անը (Anı) ձևով, որը թարգմանաբար նշանակում է հիշողություն։ Այն հայկական Անի անվան ձևափոխված, թուրքացված տարբերակն է, որը ստեղծվել է հայկական անվանումը օգտագործելուց խուսափելու նպատակով:
Հետաքրքրական է, որ  թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ Անիի մասին հոդվածում օգտագործվում է տեղանվան հենց հայկական տարբերակը՝ Անի:

Հոդվածի սկզբում շեշտվում է, որ Անին 961-1045թթ. Բագրատունիների դինաստիայի ժամանակաշրջանում եղել է հայոց արքաների մայրաքաղաքը։
Այնուամենայնիվ, ինչպես նախկինում Անին թուրքերի կողմից ներկայացվում է ոչ թե հայկական այլ «ընդհանուր» պատմա-մշակութային արժեք, «տարբեր քաղաքակրթությունների օրրան»։
Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի համար Անիի ավերակների ունեցած տուրիստական նշանակությանը։ Արդեն գրեթե տարվա բոլոր եղանակներին տուրիզմի տեսանկյունից (այդ թվում և ներգնա տուրիզիմի) Անին մեծ կարևորություն է ձեռք բերել՝ գրանցելով այցելուների շարունակական աճ։
Կայքում զետեղվել են ձմեռային Անին ներկայացնող լուսանկարներ։
Թուրքական պետական լրատվամիջոցը շեշտում է, որ Անին եղել է հայոց արքաների մայրաքաղաքը
Թուրքական պետական լրատվամիջոցը շեշտում է, որ Անին եղել է հայոց արքաների մայրաքաղաքը
Թուրքական պետական լրատվամիջոցը շեշտում է, որ Անին եղել է հայոց արքաների մայրաքաղաքը
Թուրքական պետական լրատվամիջոցը շեշտում է, որ Անին եղել է հայոց արքաների մայրաքաղաքը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր