Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 դեկ 2018 20:05

ՀԱՊԿ-ում Հայաստանը կորցրեց իր ազդեցությունը. Սուրեն Սարգսյան

Գազի գնի փոփոխություն լինելու է: Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ նախկինում գազի սակագնի բարձրացում Հայաստանում տեղի էր ունենում ձմռան ամիսներից հետո, և դրանից առաջ երկրի ղեկավարները գնում էին Մոսկվա, և որոշում էր կայացվում 2-3 ամսով հետաձգել գազի թանկացումը:

«Չեմ բացառում, որ սա այդ սցենարներից մեկն է, կրկնվող սցենար է, և վարչապետի պաշտոնակատարը մի քանի օրից կմեկնի Մոսկվա ու կխնդրի գազի գնի վերանայում կամ ժամկետի հետաձգում, իսկ ռուսական կողմը կհամաձայնի՞, թե՞ ոչ, դժվարանում եմ ասել: Բայց նախորդ բոլոր դեպքերում, երբ գազի գին է բարձրացել, հենց այսպես է եղել: Հիմա մի քանի օր սպասենք, հասկանանք՝ գազի գնի թեման ի՞նչ է լինում»,- նշեց քաղաքագետը:
Հանդիպմանը ներկա Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն իր հերթին նշեց, որ գիտեինք` պայմանագիրը երբ է ավարտվում, ուստի պարզ էր, որ դիմացինը մինչ այդ առաջարկ է անելու, որը կարող է լինել երեք տարբերակով` շարունակում ենք նույն ձևով, բարձրացնում ենք գինը կամ նվազեցնում»:

Բանախոսներն անդրադարձան նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրին: Մասնավորապես երկուսն էլ համոզված են, որ ՀՀ-ին չի հաջողվելու պահել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հաստիքը։

Ինչ վերաբերում է հարցին՝ կարելի՞ է սա դիվանագիտական պարտություն համարել, Սուրեն Սարգսյանը նշեց, թե անկախ ՀԱՊԿ կառույցի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, պետք է արձանագրել, որ միջազգային կազմակերպությունում պետությունը կորցրեց իր ազդեցությունը։ Իսկ Թևան Պողոսյանը հորդորեց սա պարտության դաշտում չդիտարկել, այլ նոր հնարավորությունների արդյունավետ իրացում համարել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր