Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

21 դեկ 2018 20:20

Սրտի համար ամենաօգտակար հատապտուղներից մեկը

Սրտի համար ամենաօգտակար հատապտուղներից մեկըԼոռամրգին ամենաօգտակար մթերքներից է: Med2.ru-ն ներկայացրել է 4 պատճառ՝ հատապտուղն ամեն օր սննդակարգ ներառելու համար:
Նպաստում է բերանի խոռոչի առողջությանը: Լոռամրգին օգնում է ազատվել բակտերիաներից, կանխարգելում կարիեսի, լնդերի հիվանդությունների զարգացումը: Եթե ցանկանում եք հնարավորինս քիչ այցելել ատամնաբույժի, սննդակարգ ներառեք լոռամրգի:
Լոռամրգին նյութեր է պարունակում, որոնք արդյունավետորեն պայքարում են միզապարկի խնդիրների դեմ: Այն կարող է հատկապես օգտակար լինել կանանց, ովքեր ավելի հաճախ են տառապում ցիստիտով: Այս միրգը կարող է նվազեցնել նաև երիկամներում քարերի առաջացման հավանականությունը:
Լոռամրգին օգտակար է նաև այն պատճառով, որ մեծ քանակով հանքանյութեր և ֆերմենտներ է պարունակում: Հատապտուղն օգնում է իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, որը խցանում է անոթներն ու մեծացնում նոպայի ու կաթվածի հավանականությունը:
Լոռամրգին նաև մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ: Սրանք վնասում են հյուսվածքներին, իմունային համակարգին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր